ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերջացավ» 2022-ի փետրվարին․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերջացավ» 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները հրաժարվեցին Ռուսաստանի հետ շփումներից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Չնայած գործող մանդատին՝ նրանք հրաժարվել են ՌԴ-ի հետ շփումներից, չեղարկել են նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները և այդ ժամանակից ի վեր չեն բարձրաձայնել պատճառները։ Դրանով էլ ամեն ինչ ավարտվեց»,- հայտարարել է Զախարովան։


«Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության առարկան։ Այն, ըստ երևույթին, ենթակա է վերացման, նման հասունացած միջոցը կոչված է նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է ռուս պաշտոնյան: