Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. ԲՏԱ նախարարությունը խնդրում է չբացել կցված հղումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է նախարարության անունից տարածվող կեղծիքի մասին:


«Հարգելի՛ հայրենակիցներ,


Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։


Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։


Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- ասված է հաղորդագրության մեջ։