Ռուսաստանում կսկսի գործել ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը. Վոլոդին

Փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնեն միգրացիոն քաղաքականության կատարելագործման հետ կապված հերթական փոփոխությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:


«Կգործի օրենք, որը նախատեսում է անօրինական ներգաղթյալների արտաքսման ռեժիմ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը կամ կորցրել են այստեղ օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության բարձրացմանը»,- նշել է Վոլոդինը։