Պայթյուն Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում. Կան տուժածներ, մեկ մարդ զոհվել է

Մոսկվայի Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են Baza, Shot, Mash հեռագրային ալիքները և «Մոսկվա» գործակալությունը։


Baza-ի տեղեկություններով՝ շենքի մուտքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։ «112» հեռագրային ալիքը գրում է նռնակի պայթյունի մասին։


Telegram ալիքները հայտնում են առնվազն հինգ տուժածների մասին։ Պայթյունի մասին հայտնել են նաև ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրներին: Նրանց տեղեկություններով՝ տուժել է երեք մարդ։


Baza և Mash-ը ավելի ուշ հայտնել են, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես առայժմ չի հաստատվել։