Մոսկվայում պայթյունի հետևանքով «Արբատի» հիմնադիր Արմեն Սարգսյանը չի զոհվել՝ ոտքն է կտրվել. նա կոմայի մեջ է. SHOT

Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով զոհվել է ոչ թե Արմեն Սարգսյանը, այլ նրա անվտանգության աշխատակիցը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։


Արմեն Սարգսյանի ձախ ոտքը կտրվել է, և նա կոմայի մեջ է, հայտնում է SHOT աղբյուրը։


Ավելի վաղ որոշ Telegram-ալիքներ գրել էին «ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ» և «Արբատ» գումարտակի հիմնադիր Սարգսյանի մահվան մասին։


Ինչպես Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները, Արմեն Սարգսյանը՝ հայտնի որպես  Արմեն Գորլովսկի, ծանր վիրավորում է ստացել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով։


«Սարգսյանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։