Մոսկվայի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում «Արբատի» հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը եղել է պատվիրված և մանրակրկիտ ծրագրված, հայտնում են ռուսական օպերատիվ ծառայությունները։
Համալիրում ինքնաշեն պայթուցիկ սարքը
կարող էր տեղադրված լինել մուտքի նախասրահում դրված բազմոցի կամ բազկաթոռի մեջ։ Այդ
մասին է վկայում տուժածների վնասվածքների նկարագիրը։
Բնակիչների խոսքով՝ նախասրահում
վերելակների մոտ մի քանի բազկաթոռ և բազմոց է դրված եղել։ Աղբյուրների
տեղեկություններով՝ տուժածներից գրեթե բոլորը ոտքի վնասվածքներ ունեն. վիրավորներից
երկուսի մոտ սրունքի բաց կոտրվածքներ կան, իսկ պայթյունից Արմեն Սարգսյանի ոտքը կտրվել
է։ Սա նույնպես վկայում է, որ ռումբը թաքցրել են կահույքի մեջ։
Դեպքի առթիվ մայրաքաղաքի գլխավոր
քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։