Կրեմլը չի մեկնաբանում Մոսկվայի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը. Պեսկով

Կրեմլը չի ​​մեկնաբանում Մոսկվայում «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝ տեղում աշխատում են հատուկ ծառայություններն ու մասնագետները: «Հատուկ ծառայություններն իրենց գործն են կատարում։ Տեղեկությունը ճշտվում է, աշխատանքներ են տարվում։ Իհարկե, մենք հիմա ոչինչ չենք կարող մեկնաբանել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։