Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը քննարկել են խորհրդարանական համագործակցության հարցեր

Փետրվարի 3-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:


Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։