Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է.
««Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ս.թ․ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
Ծառայությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։
Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմված ցուցակն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և կգործի 24 ամիս ժամկետով։
Տեղեկացնում ենք նաև, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝