Դեսպան Հակոբյանը և Իրանի նախագահի տեղակալը քննարկել են ճանապարհատրանսպորտային, էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանություն։


 

Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը:


 

Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը:


 

Դեսպան Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:


 

Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ։