ՏԿԵ նախարարն ու դեսպան Պիրունչիկը կարևորել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։


 

«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։


 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք համատեղ օրակարգային մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

 
Քննարկել ենք նաև կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը»,- գրել է նախարարը։