Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իզյումին. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Իզյումի վրա ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է հինգի։



Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի։ Զոհերի թիվը հասել է 5-ի:



Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Իզյումին հասցված հարվածը։



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով քաղաքի վրա բալիստիկ հրթիռի հարվածն, ասել է, որ «քաղաքին ռուսական հրթիռային հարվածից հետո փրկարարական գործողությունը շարունակվում է, քանդվել է քաղաքապետարանի շենքի մի մասը: Զելենսկին իր խոսքում նաև նշել է. «Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ավելի շատ ուժ գործադրենք՝ զենքի ուժ, պատժամիջոցների ուժ, դիվանագիտության ուժ՝ ահաբեկչությունը դադարեցնելու և կյանքեր պաշտպանելու համար»։



Տեղական իշխանությունները հայտնել են, որ Իզյումում վիրավորների թիվն արդեն հասել է 38-ի։