Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է 2025 թվականի գարնանը ստեղծել Հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով, հայտնել են Deutsche Welle-ն և «Եվրոպական պրավդա»-ն:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ հատուկ տրիբունալի ստեղծումը «մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես Ուկրաինային և Եվրամիությանը, թույլ կտա լիովին օգտագործել ամբողջ մայրցամաքում մեր փորձն ու իմացությունը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում»:
Տրիբունալը կգործարկվի Ուկրաինայի և Եվրախորհրդի միջև երկկողմ համաձայնագրի բազայի վրա, «Եվրոպական պրավդա»-ին հայտնել է աղբյուրը, որը մասնակցել է հատուկ տրիբունալի ստեղծման վերաբերյալ պետությունների խմբի
(Core Group) հանդիպմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 3-4-ը Բրյուսելում։ Զրուցակիցը նշել է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի կանոնադրության նախագիծը։
«Եվրոպական պրավդա»-ի անանուն աղբյուրը հայտարարել է, որ
հատուկ տրիբունալը «փաստացի տրիբունալ է ընդդեմ Պուտինի»։ Նմանատիպ
հայտարարություն Deutsche Welle-ի հետ զրույցում արել է ԵՄ արտաքին գործերի և
անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Կասկած չկա, որ Պուտինը կատարել է ագրեսիայի հանցագործություն, այսինքն՝ որոշել է
հարձակվել մեկ այլ երկրի վրա, ոտնձգություն կատարել Ուկրաինայի ինքնիշխանության և
տարածքային ամբողջականության դեմ։ Նա շատ բաց խոսել է այդ մասին»,- ասել է
Կալլասը։
«Հատուկ տրիբունալը նաև Պուտինի և նրա ռեժիմի վրա ճնշելու
մաս է, որպեսզի դադարեցնի այս պատերազմը: Սա ազդանշան է մյուս ագրեսորներին և
նրանց, ովքեր մտադիր են հարձակվել հարևան երկրների վրա»,- ասել է Կալլասը: