Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներին փոխանակել են «150-ը 150-ի դիմաց» բանաձևով

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «150-ը 150-ի դիմաց» բանաձևով։


«Փետրվարի 5-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինծառայող։ Դրա դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի»,- հայտնել են գերատեսչությունից։


«Ներկայում բոլոր ռուս զինվորականները Բելառուսի Հանրապետության տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ասված է հաղորդագրությունում։


Նախարարությունը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ։ մարդասիրական միջնորդական ջանքեր են գործադրել:


Սա 2025 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների երկրորդ  փոխանակումն է, որը հայտնի է դարձել, հայտնում է «Интерфакс»-ը։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է փոխանակման մասին տեղեկությունը։