Քիչ առաջ տելեգրամյան ալիքներով
տարածվեց գաղտնի ձայնագրություն, որտեղ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, սպառնում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին, պարտադրելով անպայման մասնակցել ընտրություններին և չքվերակել գործող իշխանության օգտին։
Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
Civic.am-ին հայտնեց, որ ձայնագրությունը ուղարկվել է Հատուկ Քննչական ծառայություն՝ քրեադատավարական նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մայր Աթոռի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։