Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Էդուարդ Սպերցյանի

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լեո Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է  Match TV-ն: 


«Մեսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Յոզուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի առաջնությունում՝ Օգնյեն Չանչարևիչը»,- ասել է «Կրասնոդարի» ավագը: 


Սպերցյանը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում 18 խաղում խփել է 6 գոլ ու կատարել է 3 գոլային փոխանցում: