Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի ևս 4 տարի՞ մինչև բանակցությունների մեկնարկը, Կոբախիձեն ասել է, որ դա կախված է Եվրամիությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Այժմ այս որոշման ընդունումը կախված է Եվրոպական
միությունից: Մենք պատրաստ ենք դրան։ Միաժամանակ մենք հաստատակամորեն շարունակում
ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդ կերպ երկիրը
կհասնի էլ ավելի մեծ առաջընթացի… ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը մեր հետաքրքրությունների
մեջ է մտնում։ Եկեք սպասենք և տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի»,-
ասել է Կոբախիձեն։
Նա չի հստակեցրել, թե ինչպես է «Վրացական
երազանքի» կառավարությունը դրական ազդանշաններ ուղարկում ԵՄ-ին, սակայն վկայակոչել
է հաջող տնտեսական զարգացումն ու կայունությունը։