Վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: