Սուրեն Պապիկյանն ու Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

 ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։


 

Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը: 


 

Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:


 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: