Հայաստանի և Նիդերլանդների պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


 

Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ 


 

Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։


 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։