Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Անգոլայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունիան:



Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի շահ երկու պետությունների բարօրության և զարգացման:



Անգոլայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:



Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտման վերաբերյալ հարցեր:



Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը, որը կերաշխավորի կայուն զարգացումը:



Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը: