ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է Վրաստանի դեսպանին. ի՞նչ են քննարկել

Հայաստանն ու Վրաստանը անհրաժեշտ են համարում համատեղ ջանքեր ներդնել մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության պայմանագրերի արդյունավետ կիրառման և հնարավոր իրավախախտումների դեմ պայքարի ուղղությամբ։ Այս և այլ հացերի շուրջ են այսօր զրուցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ու ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավմանն ու լիարժեք գործարկմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։


Քննարկվել է նաև Վրաստանի տարածքով էլեկտրոնային կապարակնիքներով կնքված՝ բեռնված տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման պլանի ապահովման հետ կապված հարցեր։


Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը և կատարելագործել երկկողմ փոխգործակցության բարելավմանն ուղղված գործիքներն ու մեխանիզմները՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները