ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։

 


«Քննարկել ենք համակարգի ընթացիկ վիճակը և հրատապ լուծում պահանջող հարցերը։


 

Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկել ենք լուծման տարբերակները։


 

Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս»,- գրել է նախարարը։