Նախորդ տարվա նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5,9 տոկոսով

2024 թ․ Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 10 տրլն 127 մլրդ 165․9 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 9 տրլն 505 մլրդ 221․6 մլն ՀՀ դրամի համեմատ։


 

Նախորդ տարվա նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․9%-ով։


 

2024 թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 338 հազ. 443 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 3 մլն 206 հազ. 674 ՀՀ դրամի համեմատ։


 

Այդ մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից: