Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի կազմակերպած միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից ներկայացված 3 խորհրդատվական կարծիքների քննարկման բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը:

Միջոցառման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործընկերներին կատարված աշխատանքի համար և կարևորել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը պատասխանել է ՀԸԳՀ կիրարկմանն առնչվող և քաղհասարակության ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: