Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը ջանքեր է ներդնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Արաղչին նշել է, որ Կովկասում տեղի
ունեցող գործընթացները հետաքրքրում են Իրանին և Ռուսաստանին. «Մենք ուղիներ ենք
փնտրում Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Մեր
խորհրդակցությունները Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով շարունակվում
են։ Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, Կովկասի և
միջազգային հարցերի շուրջ։ Այսօր տեղի
են ունեցել հանգամանալից, արդյունավետ
ու կառուցողական քննարկումներ, քննարկվել
են բոլոր թեմաները»։