Մբապեն չի մարզվել ու կարող է բաց թողնել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը, գրում է Marca-ն:


Ֆրանսիացին ատամի ցավ է զգացել և փոքրիկ վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով բաց է թողել մարզումը: Հնարավոր է՝ Մբապեն բաց կթողնի նաև «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը՝ ստանալով հանգստի հնարավորություն: 26-ամյա խաղացողի փոխարեն մեկնարկային կազմում հայտնվելու լավ շանսեր ունի Էնդրիկը: 


Մբապեն այս մրցաշրջանում անցկացրած 39 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ: