«Ինտերը» փոխարինող է փնտրում Հենրիխ Մխիթարյանին

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը:


«Ներաձուրին» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:


Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը: