Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սուդանում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Ողբերգությունը տեղի է
ունեցել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով, որը կործանվել է թռիչքից
անմիջապես հետո։ Ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ: Դրա հետևանքով զոհվել են
ոչ միայն ինքնաթիռի անձնակազմի անդամներն ու ինքնաթիռում գտնվող զինվորականները,
այլև շենքի բնակիչներ։
Դեպքի վայրում փրկարարական
աշխատանքները շարունակվում են։
Ավիաաղետի հետևանքով զոհվել է Խարտումի ռազմական շրջանի նախկին հրամանատար,
գեներալ Բահար Ահմեդը։