Պապոյանը ՀԲ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցինտեգրման» ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։


Քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։


Նախարարը նշել է իր նկատառումները ռազմավարության վերաբերյալ, խոսել Հայաստանի աշխատուժին վերաբերող մի շարք հարցերից, անդրադարձել պետական քաղաքականությանը, որի թիրախում մարդկային կապիտալի զարգացումն է։


Կողմերը համաձայնել են շարունակել փաստաթղթի մշակման շուրջ տարվող աշխատանքները։