Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։



Քննարկվել են ՀՀ և ԵՄ միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։



Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:



Անդրադարձ է կատարվել նաև միջազգային 

օրակարգի հարցերի։