«Ռուսաստանը պետք է ընդունի իր մեղքը». Մալայզիական MH17-ի ավիաաղետի զոհերի հարազատները՝ Թրամփին

Դոնեցկի մարզում 2014 թվականին մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատները դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ խնդրելով խաղաղության պայմանագիրը կապել Ռուսաստանի կողմից աղետի պատասխանատվությունը ճանաչելու հետ:


Ինչպես հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն, նամակներում, որոնց պատճենները խմբագրության տրամադրության տակ են, ողբերգության զոհերի հարազատները պնդում են, որ Ուկրաինայի հարցով կայուն խաղաղության համաձայնագիր անհնար է ձեռք բերել առանց Ռուսաստանի կողմից ինքնաթիռի կործանման մեջ իր մեղքն ընդունելու։


«Առանց դրա Ռուսաստանի հետ կայուն խաղաղություն հնարավոր չէ հասնել»,- ասվում է նամակներում։