Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի մարտի վերջին-ապրիլին, հայտնում է Mehr գործակալությունը։
«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբաքի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին-ապրիլին»,- գրում է գործակալությունը։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագրի իրականացումից հետո բոլոր ապրանքների 87%-ը կազատվի հարկերից։