Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որտեղ 26 տարի է ինչ ցմահ ազատազրկված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, վերջինս իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու կոչով է հանդես եկել։
Ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը և հայտարարել.
«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԲԿ-ը պետք է լուծարվի»,- ասվում է հայտարարությունում: