Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել։
Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը «X»-ում իր հեռանալը բացատրել է բազմաթիվ սպառնալիքներով, զրպարտանքներով և ապատեղեկատվությամբ։ Ի վերջո, որոշել է վերադառնալ համալսարանական աշխատանքի։
Զարիֆն անցած տարվա օգոստոսի սկզբին ստանձնել է փոխնախագահի պաշտոնը Մասուդ Փեզեշքիանի նախարարների կաբինետում, 10 օր անց հրաժարական տվել, սակայն այդ ամսվա վերջին կրկին դարձել է փոխնախագահ։ Քաղաքական գործիչը 2013-2021 թթ. գլխավորում էր երկրի ԱԳՆ-ն և միջուկային գործարքի հարցով գլխավոր բանակցողն էր։