Կարմիր խաչի բժիշկը հացադուլի ընթացքում այցելել է Վարդանյանին, վիճակը մեր ուշադրության կենտրոնում է. Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները՝ ներառյալ բժիշկը, փետրվարին այցելել են Բաքվում պահվող հայ կալանավորներին, դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ:


Այս մասին լրագրողներին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ բժիշկը պատվիրակության անդամ է, իսկ ԿԽՄԿ-ն իրավունք չունի առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին տեղեկատվություն փոխանցել անգամ ընտանիքի անդամներին:


«Երբ ասում ենք՝ հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»,- հավելել է Ամատունին: