Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։


«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»,- ասված է հայտարարությունում։


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, թե  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: