ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուսանողներին, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։


«Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00: Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք secretariat@escs.am հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,- գրել է նա։