«Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ 2024-ին անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է

Միայն 2024-ին «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: 


Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր է բժշկական թանկարժեք միջամտությամբ, որը պահանջում է՝ 


1. մասնագիտական պրոֆեսիոնալիզմ 


2. ֆինանսական մասի անհապաղ լուծում


Հենց այս երկրորդ բաղադրիչի ապահովումը հնարավոր է դարձել պետպատվերի շնորհիվ: 


Իհարկե, կարիքը և պահանջը ավելի մեծ է, բայց վստահորեն կարող եմ արձանագրել, որ ձեր վճարած հարկերից մի կարևոր մաս ուղղվում է կյանքեր փրկելուն»,- հավելել է նախարար Ավանեսյանը: