Հայկական Կրթական Բարեսիրական հաստատության տնօրենը 13 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցման հավաստագիր է տվել

Մարտի 6-ին հայաստանյան տարբեր բուհերի 13 ուսանող ստացել է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման հավաստագիր։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական Կրթական Բարեսիրական հաստատության ֆեյսբուքյան էջից։


«Լիահույս եմ, որ սա Ձեզ կպարտավորեցնի էլ ավելի լավ կրթվելու։ Վստահ եմ, որ կդառնաք  մեր երկրի համար  իրական հիմնասյուներ։ Չէ որ կրթված երիտասարդը երկրի ամենակարևոր ուժն է ու արժանահավատ ապագան», - նշել է Հայկական Կրթական  Բարեսիրական հաստատության  տնօրեն Վարազդատ Եղիազարյանը, հանձնելով հավաստագրերն ուսանողներին։