Հուսամ՝ պարոն համապատասխանը վերջում բլոգերուհուն նիվա կնվիրի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է բլոգեր Բելլա Բաբախանյանի՝ Հայաստան վերադարձի շուրջ աղմուկին:


«Բելառուսում ձերբակալված բլոգերը 15 օր անց ազատ էր արձակվելու, բայց հայտնվում է համապատասխան մարդը ու իրեն հռչակում է համապատասխան փրկիչ։


Չստացված փրկության փիառ օպերացիան եզրափակվում է համապատասխան մարդու անձը մեծարելով ու պաշտամունքի առարկա սարքելով։


Հուսամ պարոն համապատասխանը վերջում բլոգերուհուն նիվա կնվիրի»,- գրել է Չախոյանը: