ՄԻՊ-ը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ գերիների, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցեր է քննարկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:


Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:


Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:


Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։