Հայտնի է, թե որտեղ և որ ժամին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Ինչպես հայտնի է, վաղը՝ երեքշաբթի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

Քանի որ, Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, վարչապետը որոշ ժամանակով տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր, նրա վաղվա ասուլիսը տեղի կունենա հենց Բաղրամյան 26-ում:

Ըստ տեղեկությունների՝ այն մեկնարկելու է 13:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՀՀ կառավարության ղեկավարի հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 22-ին: