Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրիում տոնական օրը մեկնարկել է ժպիտով և տոնական հնչյուններով:
Ինչպես հայտնում են համայնքապետարանից, Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում կանանց ու աղջիկներին երաժշտական ողջույնով դիմավորել է Գյումրու «Անի» պետական փողային նվագախումբը:
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ու կառույցի աշխատակիցները շնորհավորել և ծաղիկներ են նվիրել անցորդ կանանց ու աղջիկներին: