Արմեն Խաչատրյանը մանրամասներ է հաղորդել Էկոնոմիկայի նախարարի և Սյունիքի գործարարների հետ հանդիպումից

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել


Աշխատանքային այցով մարտի 8-ին Գորիս քաղաք էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նպատակը  համայնքների գործարարների և տնտեսվարողների հետ հանդիպումն էր, համայնքային տնտեսության կարևոր ճյուղերում խնդիրների արձանագրումը, ինչպես նաև խնդիրների լուծման համար  տնտեսվարողների առաջարկությունների քննարկումը: 


Հանդիպման ընթացքում արձանագրվեցին տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները, ուսումնասիրության առարկա դարձան ներկայացված առաջարկները: 


Նախարարը ներկայացրեց  նաև պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը: 


Երկուստեք կարեւորվեց հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։