Վարչապետի Գյումրի այցելությունն ու ընդունելությունն ընդդիմության մոտ հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 9-ին Գյումրի այցելությանն ու այնտեղ տեղի ունեցած ջերմ ընդունելությանը:


«Վարչապետի Գյումրի այցելությունն ու գյումրեցիների սիրալիր ընդունելությունը ընդդիմության մոտ հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել։


Տասնյակ ընդդիմադիր թեկնածուների դեմքով հանդես եկող ընդդիմությունը մինչ օրս չի հասկացել, որ դեռևս 2018-ին հեղափոխության մեկնարկ տված Գյումրին վաղուց է մերժել իրենց ու իրենց մունետիկներին։ Ու էլի է մերժելու»,- գրել է Չախոյանը՝ հրապարակելով կադրեր քաղաքացիների հետ շփումներից: