Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, հիմա կոչ են անում. Չախոյանը՝ Բալասանյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությանը:


«Վերջին անպատասխանատուի նման Գյումրին անտերության մատնած Բալասանյանը ԱՄՆ-ում տաքուկ անկյունից կոչ է անում գյումրեցիներին։


Սա նոր անեկդոտ չէ, այլ Հայաստանից քրեական գործերով փախած, ԱՄՆ-ում իր ունեցվածքը վայելող Բալասանյանների միտքն է։


Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, կոլապսի մատնեցին, իսկ հիմա կոչ են անում՝ իբրև Գյումրիի մասին են մտածում։


Նոր բան չկա, Բալասանյանը վաղուց համալրել է Հայաստանից քրեական գործերով փախած, օտար ափերում դիզած հարստությունը վայելող «հայրենասեր-փրկիչների» շարքը»,- գրել է նա:


Նշենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ գյումրեցիներին կոչ անելով ընտրություններին մասնակցել մինուս մեկ ձևաչափով՝ մերժելով իշխող ուժին: