Սերժ Սարգսյանի փաստացի ղեկավարմամբ
պատգամավոր աշխատող՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն
Գրիգորյանն, ինչպես հայտնի է, առաջադրվել
է Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում։ Գրիգորյանը գլխավորելու է «Մեր քաղաքը» անունով դաշինքը, որը ձևավորել են,
ուշադրություն, ՊՈՒ խմբակցության նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր
Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ու նախկին ռեժիմի օրոք ՀՀ մաքսային վարչությունում տարբեր
պաշտոններ զբաղեցրած, գործարար Երվանդ
Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը։
Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքի ընտրական ցուցակի 8-րդ համարը ՀՀԿ-ական
է՝ Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Նարեկ Միրզոյանը։ Ցուցակում,
ինչպես Գյումրիի մեր աղբյուրներն են
հայտնում, ՀՀԿ-ականների պակաս չի զգացվելու։
Նշենք, որ 2021-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված Գյումրիի ավագանիում
ՀՀԿ-ն ներկայացված էր ընդամենը ավագանու երկու անդամով։
Երիցս արձանագրենք՝ Սերժ
Սարգսյանն այնքան է ամաչում սեփական կուսակցությունից, դրա չափազանց ցածր
ռեյտինգից, որ իր կողմից հովանավորվող թեկնածուներին ընտրություններին մասնակցել է
հարկադրում այլ կուսակցությունների
անունների տակ ծպտված։
Թեև խորամանկել հնարավոր չէ,
քանի որ հենց ասում ենք Արթուր Վանեցյան, Մարտուն Գրիգորյան, միանգամից հասկանում
ենք Սերժ Սարգսյան, հենց ասում ենք «Հայրենիք» կուսակցություն, միանգամից հասկանում ենք ՀՀԿ։