Պաթոսային, վեհաշուք մտքեր ինչքան ասես կարող եք երկնել, բայց իրականությունը անվիճելի է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը՝ անխուսափելի. Դավիթ Առուշանյան

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մի շարք ինքնաարդարացման հայտարարությունների առիթ է դարձել: 


Ի հավելումն վարչապետի խոսքի, միայն կարող եմ միանշանակ պնդել, որ գյումրեցին անցնող ավելի քան 3 տասնամյակի ընթացքում տեսել ու լավ հասկացել է, թե ով ինչ է անում քաղաքի համար, և ով ի՞նչ է դիզում քաղաքի հաշվին։ 


Պաթոսային, վեհաշուք մտքեր ինչքան ասես կարող եք երկնել, բայց իրականությունը անվիճելի է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը՝ անխուսափելի։ Իսկ մեր Գյումրին պիտի զարգանա, պիտի իրապես դառնա շեն ու բարեկարգ քաղաք։