X սոցիալական ցանցը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել. Իլոն Մասկ

X սոցիալական ցանցը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել: Դրա մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր, ԱՄՆ նախագահի զինակից Իլոն Մասկը։


«Մեզ վրա ամեն օր հարձակվում են, բայց դա արվել է մեծաքանակ ռեսուրսներով։ Հարձակումը կամ լայնածավալ կիբերհարձակում է ներգրավված, վիթխարի, համակարգված խումբ և/կամ երկիր»,- նշել է նա։